Դամասկոսում տեղի ունեցած հարձակումից հետո Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովն այցելել է Ադրբեջանում Իրանի դեսպանատուն: Ռուս դիվանագետն Ադբեջանում ԻԻՀ դեսպան Աբբաս Մուսավիի հետ քննարկել է Հարավային Կովկասի իրավիճակը, երկկողմ հարաբերությունները և առաջիկա տարածաշրջանային հանդիպումները։
Եվդոկիմովն ընդգծել է «դաշնակից երկրների, հատկապես Իրանի և Ռուսաստանի համագործակցությունն ու սիներգիան աշխարհի տարբեր շրջաններում Արևմուտքի աջակցությամբ իրականացվող հանցագործությունների և միջամտությունների դեմ պայքարում»։