Երթևեկության խախտումների համար սահմանված բոնուսները ուժի մեջ են մտնում. մինչև ապրիլի 5-ը թույլ տրված խախտման տուգանքի 50 տոկոսը ապրիլի 5-ից հետո 3 ամսվա ընթացքում վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված: Խոսքը չի վերաբերում, սակայն, Հարկադրին հասած տուգանքին: Մեղմացվել է նաև կայանման կանոնները խախտելու տուգանքը, և հակառակը՝ խստացվել ապակիների լուսաթափանցելիության տուգանքը։
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: