Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հանդիպումից հետո Ֆրանսիայի գլխավոր դիվանագետը հայտարարել է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Փարիզը մտահոգ է Բաքվից հնչող հռետորաբանությամբ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է, նշել, թե իբր Սեժուրնեի հայտարարությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Փարիզը լարվածություն է ստեղծում Հարավային Կովկասում և խոչընդոտում Բաքվու-Երևան խաղաղ գործընթացը:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: