ՌԴ ընդհանուր իրավասության 3-րդ վերաքննիչ դատարանը ճանաչել է պետական դավաճանության գործով Մայկոպի բնակիչ Քևին Լիկի դատավճիռը, գրում է «Նովայա գազետան»։
2023 թվականի դեկտեմբերին Ադիգեյայի Գերագույն դատարանը Լիկին դատապարտել է չորս տարվա ազատազրկման՝ դա պետական դավաճանության մասին հոդվածով նախատեսված նվազագույն ժամկետի մեկ երրորդն է։ Պատիժը մեղմվել է ամբաստանյալի տարիքի և նրա բնակության և ուսման վայրում առկա դրական հատկանիշների շնորհիվ։
Քննիչների խոսքով՝ Քևինը իբր լուսանկարել է Մայկոպի զորամասերը և ուղարկել «օտար պետության ներկայացուցչին»։ Պատանու պահվածքը բացատրել են Ռուսաստանի «քաղաքական կուրսի և Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողություն» անցկացնելու հետ անհամաձայնությամբ»։ Դա առաջին դեպքն է Ռուսաստանում, երբ դպրոցական է դատապարտվում պետական դավաճանության համար։ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկի ժամանակ Լիկը սովորում էր 9-րդ դասարանում։
Վերջին տարիներին պատանին առնվազն չորս անգամ հաղթել է Ադիգեյայում գերմաներենի օլիմպիադայում, եղել է պատմության օլիմպիադայի մրցանակակիր, հաղթել է Եվրասիական լեզվաբանական օլիմպիադայում, իսկ 2022 թվականին տեղափոխվել է Մոսկվա՝ ավելի առաջադեմ դպրոց ընդունվելու համար, գրում է BBC-ն։