Թայվանում վերջին 25 տարվա ընթացքում ամենահզոր երկրաշարժն է տեղի ունեցել, հաղորդում է Reuters-ը:
Իշխանությունների տվյալներով` չորս մարդ է մահացել երկրաշարժի հետևանքով, ավելի քան 50-ը վիրավորում են ստացել:
Ցնցումների էպիկենտրոնը` 7.2 մագնիտուդով, գտնվում էր կղզու արևելյան քիչ բնակեցված հատվածում:
Փլուզվել է առնվազն 26 շինություն, ընթանում են փրկարարական աշխատանքներ: