Ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հեռախոսազրույցը: Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Հարավային Կովկասում իրավիճակը: Դիվանագետներն ընդգծել են «3+3» ձևաչափի զարգացման կարևորությունը։ Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ անդրադարձ է եղել նաև ռուս-թուրքական գործակցությանը, տարբեր մակարդակներով առաջիկա շփումների ժամանակացույցին:
Մանրամասները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: