Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին սահմանադրական երդում է տվել խորհրդարանի անդամների առջև: Նա երրորդ անգամ պաշտոնապես ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը։
Արարողությունը տեղի է ունեցել Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում:
Դեկտեմբերի 18-ին Եգիպտոսի ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ դեկտեմբերի 10-12-ը տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել աս Սիսին՝ հավաքելով ընտրողների ձայների գրեթե 90 %-ը։
Եգիպտոսի նախագահի պաշտոնավարման ժամկետը վեց տարի է։