Կութի ու Տեղի հատվածներում հայկական դիրքերի վրա ադրբեջանական կողմից կրակոցներ են հնչել, սակայն Բաքուն ներկայացրել է ճիշտ հակառակը: Ադրբեջանական ապատեղեկությունը կասկածի տակ են դրել ԵՄ դիտորդները, արձանագրել, որ մեր սահմաններին ռազմական տեխնիկայի անսովոր տեղաշարժեր չկան: Ո՞վ է դրդում Բաքվին սադրանքների՝ Բրյուսելում սպասվող Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանից առաջ` այն դեպքում, երբ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը պարզաբանել է, որ դա տարածաշրջանային ուղղվածություն ունեցող հանդիպում չէ. քննարկվելու են Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։
Մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: