Թաթարստանում անօդաչու թռչող սարքերի հարձակումից տուժածների թիվը հասել է 12-ի՝ հայտնել են Թաթարստանի ղեկավարի մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ վնասվածքները միջին ծանրության են, և տուժողների կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ Թաթարստանի իշխանությունները հայտնել էին, որ ուկրաինական ԱԹՍ-ներից մեկը հարվածել է «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտու տարածքում գտնվող գործարանին, երկուսը՝ Ելաբուգայի ուսանողական հանրակացարանին: