Ստամբուլի Շիշլի թաղամասում՝ Գայրեթեփե բիզնես կենտրոնում, հրդեհ է բռնկվել: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է ցերեկը 16 հարկանի շենքի նկուղում, որտեղ գիշերային ակումբի տարածքում վերանորոգման աշխատանք է ընթացել:
Հրդեհն արագորեն տարածվել է մի քանի հարկում: Հրդեհի պատճառները պարզվում են։
Լրատվամիջոցների տվայլով՝ զոհերի թիվը հասել է 29-ի, կան վիրավորներ: