Միջին մասնագիտական կրթությամբ 273 ուսուցիչ է մասնակցել կամավոր ատեստավորմանը, արդյունքները դեռ ամփոփվում են: Նախնական տվյալով, մեծամասնությունը չի հաղթահարել նվազագույն 60 տոկոսի շեմը: «Լուրերի» հետ զրույցում թեստերի բարդությունից դժգոհել է տեխնոլոգիա առարկայի ուսուցիչը: Շախմատի ուսուցչի կարծիքով՝ նախորդ տարվա համեմատ՝ թեստերը շտկվել են, որի շնորհիվ գրանցել է ավելի քան 80 տոկոսի արդյունք:
Հեղինակ՝ Աննա Զախարյան