Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստվում է պատերազմի, սակայն Մինսկը չի ցանկանում կռվել։ «Եթե խաղաղություն եք ուզում, պատրաստվեք պատերազմի»՝ նշել է Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ երկրում անցկացվում է համապատասխան ստորաբաժանումների անհրաժեշտ ուսուցում, զորքերին մատակարարվում են տարբեր տեսակի զենք ու տեխնիկա։ Բելառուսի նախագահը նշել է, որ Մինսկը ոչ մեկին չի սպառնում և ուրիշի հողը չի ուզում:
Մանրամասները՝ ռեպորտաժում: