ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Կարեն Համլետի Սարգսյանն ազատվել է ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Կարեն Համլետի Սարգսյանին ազատել ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ: