Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի անվճար սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով: Մինչև մայիսի 31-ը մամոգրաֆը կլինի Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի բակում (Մազմանյան 3): Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Հետազոտությունն անցնելու համար անհրաժեշտ է այցելել ընտանեկան բժշկին կամ թերապևտին և հերթագրվել:
Անվճար հետազոտություն անցնելու հնարավորություն ունեն հետևյալ 13 բուժհաստատություններին կցագրված կանայք`
-
Ազատանի բժշկական ամբուլատորիա.
-
Ախուրիկի բժշկական ամբուլատորիա.
-
Ախուրյանի բժշկական կենտրոն.
-
Ամասիայի առողջության կենտրոն.
-
Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա.
-
Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա.
-
Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա.
-
Բեռլին պոլիկլինիկա.
-
Գյումրու Ն.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա.
-
Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն.
-
Մայիսյանի բժշկական ամբուլատորիա.
-
Մարմաշենի բժշկական ամբուլատորիա.
-
Ջաջուռի բժշկական ամբուլատորիա:
Սքրինինգի շնորհիվ կրծքագեղձի քաղցկեղը կարելի է բացահայտել ամենավաղ փուլերում, ինչի արդյունքում զգալի կբարձրանա այդ հիվանդությունից բուժվելու հավանականությունը։