Մարտի 25-ից ապրիլի 1-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3877 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 170 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 143, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 204 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 29, չամրակապված վարելու՝ 765, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 165, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 122, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 403, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1 և 1436 այլ իրավախախտումներ։ 103 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 124-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 82-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 104-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 44 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12570 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 186 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 185, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 737 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 84, չամրակապված վարելու՝ 2605, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 198, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 366, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 72, արագության գերազանցման՝ 1707, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1 և 3741 այլ իրավախախտումներ։ 286 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 919-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 738-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 14-ը՝ բեռնատարներ, 296-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի դրանից՝ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 44 անձ։