Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ սիրիական հակաօդային պաշտպանությունը հետ է մղում իսրայելական հարձակումը Դամասկոսի մերձակայքում, և պայթյունների ձայներ են լսվել։ Ավելի ուշ սիրիական Al Ikhbariya հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելը հարվածել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավ-արևմուտքի Ալ-Մեզզա շրջանում գտնվող շենքին:
Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելն ավիահարված է հասցրել Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսությանը, որը գտնվում է Իսլամական Հանրապետության դեսպանի նստավայրում։ Իրանական Nour News-ի փոխանցմամբ՝ Սիրիայում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին հարվածի հետևանքով չի տուժել։ Աղբյուրների տեղեկությամբ՝ կա առնվազն 6 զոհ: Այդ մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը:
Reuters-ն էլ հայտնում է, որ Դամասկոսում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Մոհամմադ Ռեզա Զահեդին: