Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը հերթական անգամ արդարացնում է մանդատը, X-ի իր էջում հրապարակելով ԵՄ առաքելության հայտարարությունը՝ գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Ըստ նրա՝ գտնվելով տեղում` շփման գծին հնարավորինս մոտ, Եվրամիության առաքելությունը ցրում է կեղծ լուրերը և անաչառ տեղեկություն է տրամադրում միջազգային հանրությանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը երեկվանից կեղծ լուրեր է տարածում, թե իբր Հայաստանի զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում ակտիվ տեղաշարժեր, անձնակազմի, զրահատեխնիկայի կուտակումներ է իրականացնում: ՀՀ ՊՆ-ն քիչ առաջ հայտարարությամբ հերքեց Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող տեղեկությունները: