Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փոփոխություններ է նախաձեռնել ավելի վաղ մշակած կարգում, ըստ որի եթե երեխան 6 տարեկանում դպրոց չի ընդունվում, 7 տարեկանում նա պետք է միանգամից 2-րդ դասարան ընդունվի: Նախարարությունը հաշվարկել է ու պարզել, որ ճիշտ չէ այդ կարգը տարածել այն երեխաների վրա, որոնց 6 տարեկանն արդեն լրացել է, ու նրանք դպրոց չեն ընդունվել: Ստացվում է, որ նրանց ծնողները նոր կարգի մասին իմացել են երեխայի 6 տարեկանը լրանալուց հետո, ինչը պատշաճ չէ: Ի դեպ, հիմա այդպիսի 3 հազարից ավելի երեխա կա:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: