Մարտի 25-ից 31-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 471 դեպք, որից 153-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 81, զինամթերքի հայտնաբերման, ձնաբուքի, մերկասառույցի, օձի նկատման՝ 3-ական, դիակի հայտնաբերման, վայրի կենդանիների հարձակման՝ 1-ական, ուժեղ քամու, քարաթափման՝ 2-ական, փլուզման, կեղծ ահազանգի՝ 4-ական, թունավորման՝ 9, ինքնասպանության փորձի՝ 9, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 41, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 143, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 19, հրդեհի կեղծ կանչի՝ 22, 121 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 94 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 184 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 107 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 82, զոհվել՝ 14 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: