Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Կողմերն ընդգծել են քաղաքական, տնտեսական, էներգետիկ և մշակութային երկկողմ հարաբերություններն ամրապնդելու կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել Գազայի հատվածում իրավիճակի շուրջ։
Ռայիսին դատապարտել է Մերձավոր Արևելքում Իսրայելի գործողությունները, մտահոգություն հայտնել, որ չնայած ՄԱԿ-ի բանաձևին և միջազգային հանրության կոչերին, իսրայելական կողմը շարունակում է տառապանք պատճառել Գազայի հատվածի բնակիչներին: Նա համոզմունք է հայտնել, որ իսլամական աշխարհը պետք է համախմբվի և վերջ տա Իսրայելի գործողություններին:
Թուրքիայի ղեկավարը ևս ընդգծել է Գազայի հատվածում հրադադարի մասին ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի կյանքի կոչման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ հարկավոր է, որ պաղեստինյան ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումները միասին գործեն։
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: