«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը քննարկում է մասնավոր տարածքներից վճարովի աղբահանություն իրականացնելու և Երևանի բյուջեի համար հավելյալ եկամուտ ապահովելու իրավական հնարավորությունը: Այդուամենայնիվ, քաղաքապետարանը քննարկում է նաև Երևանի աղբահանությունն ու սանիտարական մաքրումը նորից մասնավորին վստահելու հարցը: Խնդիրն այն է, թե որ դեպքում մայրաքաղաքն ավելի կհամապատասխանի սանիտարահիգիենիկ չափանիշներին:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: