Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը նոր շունչ է ստանում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Սաներն այս տարի մի շարք խոշոր մրցաշարերի մասնակցելուց բացի հնարավորություն են ստացել աշխատել օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Ուրմանովի հետ, որը մարտի 26-ից ապրիլի 6-ը մարզական հավաքներ կանցկացնի մարզադպրոցի սաների հետ: