Քաղաքականության երկխոսություն առողջապահության նախարարության և միջազգային գործընկերների միջև` առողջապահության համակարգի ամրապնդման առաջնահերթությունների շուրջ: ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ ներկայացվել են առողջապահության համակարգի հիմնական մարտահրավերները, դրանք դիմակայելու գործնական և կայուն լուծումները, ինչպես նաև համատեղ գործողությունները՝ ուղղված երկրում առողջապահական համընդհանուր ծածկույթի ապահովմանը:
«Առողջապահական կայուն և անվտանգ համակարգերի ստեղծումը, մարդկային կապիտալի կայուն զարգացումը կենսական են և արտացոլված են երկրի զարգացման հնգամյա ծրագրում: Ամեն ինչ արվում է, որ համակարգն ի վիճակի լինի արձագանքելու ճգաժամային իրավիճակներին, մյուս կողմից` ներդրումներ են արվում մարդու առողջության բարելավման և առողջապահության համակարգի զարգացման համար: Ուշադրության կենտրոնում են ծառայությունների հասանելիության, որակի բարելավման, առողջության առաջնային պահպանման, էլեկտրոնային առողջապահության ուղղությունները»,- նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:
Միջոցառմանը ներկա են եղել առողջապահության նախարարության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ-ի գործակալությունների, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Եվրոպական միություն, Եվրոպայի խորհրդի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և այլ հիմնական գործընկերների ներկայացուցիչներ: