Ուկրաինայի անվտանգության ծառայությունը RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին հեռակա մեղադրել է ուկրաինացիներին ցեղասպանության ենթարկելու կոչերի և պատերազմի քարոզչության համար, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Զեկույցում ասվում է, որ Սիմոնյանը հրապարակային կոչեր է արել 2023 թվականի դեկտեմբերին ուկրաինացի երեխաների զանգվածային սպանության վերաբերյալ։
Ուկրաինայում Սիմոնյանի դեմ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի չորս հոդվածով՝ ցեղասպանության հրապարակային կոչեր, ոտնձգություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության նկատմամբ, պատերազմի քարոզչություն, դրա արդարացում և օրինականության ճանաչում, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զինված ագրեսիայի ժխտում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի ԱԾ-ի որոշումը Մարգարիտա Սիմոնյանի վերաբերյալ: Ըստ նրա՝ Կիևը որոշել է ապրիլի 1-ը նշել «հիմար լուրերով», որոնց համաձայն, «Россия сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կասկածվում է ուկրաինացիների ցեղասպանության կոչ անելու համար: