Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել և առաջին անգամ բուժառուներին ԱՆՎՃԱՐ տրամադրում է «Տոցիլիզումաբ 162 մգ/0,9մլ» թանկարժեք դեղը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Այն նախատեսված է պատանեկան իդիոպաթիկ արթրիտ (ՊԻԱ) ունեցողների բուժման համար: Մինչ այժմ այս դեղը երբևէ անվճար չի տրամադրվել, և բուժառուներից շատերը դեղի բարձր գնի պատճառով կիսատ են թողել անհրաժեշտ բուժումը:
Պատանեկան իդիոպաթիկ արթրիտը ամենատարածված մանկական ռևմատոլոգիական հիվանդությունն է, որի հետևանքով բուժառուների 30-56%-ի մոտ առաջանում է ցմահ հաշմանդամություն:
Դեղի անվճար տրամադրումը կկանխարգելի երեխաների հաշմանդամության զարգացման ռիսկը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել`
060 808003 (ներքին` 1401, 1413, 1423)»,- ասված է հաղորդագրության մեջ: