ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատար Աշխեն Շիրվանյանն ազատվել է պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աշխեն Շիրվանյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: