Զատկի կիրակիին ևս, ինչպես տարվա ամեն օր, Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդները հսկողություն են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին:
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
«Այս պարեկությունը նպաստում է կայունությանը և միջազգային հանրությանը անաչառ տեղեկատվություն տրամադրելուն»,- գրել է դեսպանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտառոց շարժումներ չի արձանագրել: