Կլիմայական գլոբալ փոփոխությունները Հայաստանին ստիպում են առավել բծախնդիր լինել ջրային պաշարների կառավարումն իրականացնելիս:
Ջրամբարաշինական ծրագրերով նախատեսվում է կառուցել կամ վերակառուցել 52 ջրամբար, որոնք կօգնեն ջրային միլիոնավոր խորանարդ մետրերի ռեսուրսներ կուտակել:
Սպասվում է, որ շուտով շահագործման կհանձնվի Վեդու ջրամբարը, որը նպատակային կդարձնի Խոսրով և Վեդի գետերի ջրերի հոսքը:
Ոլորտի պատասխանատուները հույս ունեն այս տարի հնարավորինս ձեռնպահ մնալ ոռոգման նպատակով Սևանա լճից վերցվող ջրից: