Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքից դուրս որևէ հավակնություն չունի. Արտաշատում կուսակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սրան զուգահեռ, Բաքուն փնտրում է իրավիճակն ապակայունացնելու պատրվակներ:
Երկրի ղեկավարը ևս մեկ անգամ վերահաստատել է դիրքորոշումը, որ եթե Ադրբեջանն իսկապես սահմանի ճշգրտման նպատակ ունի, Հայաստանը ևս պատրաստ է այդ քայլին:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան