Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այս շաբաթվա նիստում հստակ նշեց՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնացող որևէ հայտարարություն չի կարող անարձագանք մնալ: Պետության ղեկավարը պարզաբանեց նաև, որ խոսքը վերաբերում է Երևանում Լեռնային Ղարաբաղի վտարանդի կառավարության գոյության մասին խոսույթին:
Վտարանդի կառավարության վերաբերյալ ֆրանսիական մամուլին տված հարցազրույցում խոսել էր Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահը: Այդ ձևակերպումը վտանգավոր է համարում նաև Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: «Եթե Շահրամանյանն այլ կենտրոններից հանձնարարություններ ունի, թող դրանք իրականացնի Երևանից դուրս»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը:
Քաղաքագիտական հանրույթը ևս Հայաստան պետության համար վտանգներ է տեսնում: Քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը, օրինակ, հայտարարում է, թե Շահրամանյանը, սպասարկելով ռուսական շահը, կործանել է Արցախի Հանրապետությունը և հիմա փորձում է վտանգել Հայաստանի Հանրապետությունը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան