Բազմաբնակարան շենքերի նկուղները ի սկզբանե նախատեսված են եղել անհրաժեշտության դեպքում որպես ապաստարան ծառայելու համար: Այդ գործառույթը կատարել նրանք այսօր ուղղակի չեն կարող: «Լուրեր»-ի տեսախցիկն արձանագրել է, որ մայրաքաղաքում նկուղներն իրականում կա՛մ լցված են շինարարական աղբով, կա՛մ վերածվել են արտադրամասերի, խանութների, ժամանցի վայրերի:
Մանրամասները` Սեդա Կյուրեղյանի ռեպորտաժում: