ՌԴ ԱԴԾ-ն Ստավրոպոլի շրջանում` մարդկանց զանգվածային կուտակման վայրում ահաբեկչություն է կանխել. այն կազմակերպել էին Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի երեք քաղաքացիներ: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
ԱԴԾ-ից տեղեկացրել են, որ քաղաքացիները ծրագրել էին ահաբեկչական ակտ իրականացնել պայթյունի միջոցով: Ձերբակալվածներից մեկի բնակության վայրում գտել են ինքնաշեն պայթուցիկ սարքի մասեր և խոցող տարրեր: