Մարտի 30-ին Արտաշատում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին տեղեկացված է ՔՊ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Նիստին մասնակցել են կուսակցության Արարատի մարզի տարածքային կազմակերպությունների անդամները, պատգամավորներ, համայնքների ղեկավարներ և կուսակցության վարչության անդամներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին։