Հայկական արտադրության մանրէասպան խտանյութը վերացնում է անասնագոմի տհաճ հոտը: Կենդանիների խնամքով զբաղվողները գոհ են։ Մանրէազերծող այս միջոցը ստեղծվել է վեց տարի առաջ, սակայն, անասնատերերը սկզբնական շրջանում այն զգուշությամբ էին օգտագործում, մտավախություն ունեին, թե ախտահանիչը կարող է վնասել կենդանիներին: Տարիների փորձարկումը փարատել է բոլոր կասկածները։
Մանրամասները՝ Հայկուշ Ասլանյանի ռեպորտաժում: