Մարտի 30-ին Արտաշատում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՔՊ գրասենյակից հայտնում են, որ նիստին մասնակցել են կուսակցության Արարատի մարզի տարածքային կազմակերպությունների անդամները, պատգամավորներ, համայնքների ղեկավարներ և կուսակցության վարչության անդամներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին։
Վարչապետի ելույթից մի հատված` տեսանյութում: