Աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը քաղաքապետի հրավերով հունիսի 10-ին կայցելի Երևան և համատեղ համերգով հանդես կգա «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Այս օրերին ամենօրյա փորձերով ու քրտնաջան պարապմունքներով նվագախումբն Աղվերանում է: Պատանի երաժիշտների աշխատանքային «ուիքենդին» միացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Մաեստրո էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախումբը կկատարի սիմֆոնիկ երգացանկի բարդագույն ստեղծագործություններ՝ Բեթհովենի ջութակի կոնցերտը և Չայկովսկու 4-րդ սիմֆոնիան: