Ծանրորդների համար վճռորոշ դեր ունի Թաիլանդում մարտի 31 –ին մեկնարկելիք աշխարհի գավաթի խաղարկությունը: ՀԱՕԿ-ից հայտնում են, որ օլիմպիական ընտրական մրցաշարի առումով` այդ ստուգատեսը վերջին վարկանիշայինն է:
Հայաստանը մրցումներում կներկայացնեն Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը ( երկուսն էլ ՝ 102 կգ), Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը ( երկուսն էլ ՝ +109կգ ): Նրանք մրցավայր են մեկնում մարտի 30-ին՝ լուսադեմին:
Մեր պատվիրակներից առաջինը ապրիլի վեցին ծանրահարթակ կելնի Անդրանիկ Կարապետյանը: Ստուգատեսը կավարտվի ապրիլի 11–ին, իսկ մայիսի վերջերին կհրապարակվի Փարիզի խաղերին մասնակցող ծանրորդների ցանկը: