ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպմանը:
Մեթյու Միլլերը, մասնավորապես, մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, թե «նմանատիպ նախաձեռնությունները մտահոգում են Մոսկվային, քանի որ, Մարիա Զախարովայի խոսքով, ուղղված են ոչ թե Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը, այլ Հարավային Կովկասում բաժանարար գծեր և հակառուսական օրակարգ ստեղծելուն:
«Տարածաշրջանում նկատվող որոշակի տուրբուլենտությունը պայմանավորված է վերջին ամիսներին Ռուսաստանի գործողություններով:
Իսկ Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում կողմերը կենտրոնանալու են Հայաստանի տնտեսական կայունության վրա, քանի որ Հանրապետությունն աշխատում է իր առևտրային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու և հումանիտար կարիքները հոգալու ուղղությամբ. ուրիշ ոչինչ չկա»,- ասել է Միլլերը: