Լեհաստանն ու Ուկրաինան նախատեսում են ստորագրել անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր՝ հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը՝ Polsat հեռուստաալիքի եթերում։
«Այսօրվա դրությամբ մենք անվտանգության երաշխիքների վերաբերյալ յոթ համաձայնագիր ենք ստորագրել Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների հետ։ Սպասում ենք Լեհաստանի հետ նման համաձայնագրի ստորագրմանը»,- նշել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը։
Նա ընդգծել է, որ Կիևը ՆԱՏՕ-ից լուրջ ազդակներ և քայլեր է ակնկալում հուլիսին Վաշինգտոնում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում:
Ուկրաինայի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը ստորագրել են Մեծ Բրիտանիան, Կանադան, Գերմանիան, Ֆրանսիան, Դանիան, Իտալիան և Նիդերլանդները: