Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը՝ Մոհամմադ Մուստաֆայի գլխավորությամբ:
Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարարի պաշտոնը զբաղեցրել է Պաղեստինի հայ համայնքի ներկայացուցիչ Վարսեն Աղաբեկյանը՝ ազգությամբ հայ, Հորդանանում բնակություն հաստատած պաղեստինցի փախստականների ընտանիքից։
Աղաբեկյանը ծնվել է 1958 թ.: Եղել է Պաղեստինում եկեղեցու գործերի վերահսկման նախագահական բարձրագույն հանձնաժողովի անդամ։