Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Մայք Ռոջերսի գլխավորած պատվիրակության հետ։
Լրատվամիջոցների տվյալով՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը և դրանում Թուրքիայի դերակատարությանը: