Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը Բելգորոդում մխրճվել է բազմաբնակարան շենքի մեջ:
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի տվյալով՝ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել: Նշվում է, որ մահացածի կինը գանգուղեղային փակ վնասվածք է ստացել, դեմքի պատռված վերքեր և ազդրի մակերեսային այրվածք: Նրան հոսպիտալացրել են։ Եվս մեկ տուժած ինքն է դիմել հիվանդանոց՝ գոտկային շրջանի բեկորային վնասվածքով։
Նախնական տվյալով՝ հարձակման հետևանքով վնասվել են հինգ բնակարանի պատուհաններն ու պատշգամբի ապակեպատումները, ինչպես նաև մարդատար ավտոմեքենան, որը կայանված է եղել տան հարևանությամբ: