Ուկրաինան կարող է խաղաղության բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ՝ Վոլոդիմիր Զելենսկու առաջարկած «խաղաղության բանաձևի» շրջանակում: Հնդկաստան առաջին այցի շրջանակում այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան:
Նրա խոսքով՝ այդ քննարկումները պետք է հիմնված լինեն Կիևի և նրա գործընկերների համաձայնեցրած սկզբունքների վրա: Դիվանագետը համոզմունք է հայտնել, որ Հնդկաստանը կարևոր միջազգային դերակատար է և կարող է ազդել Մոսկվայի վրա:
Մինչ այդ՝ ռուսական կողմի տվյալով՝ ուկրաինական ուժերը կրկին հարվածել են Բելգորոդի շրջանին, կան ավերածություններ: Ուկրաինայի ամբողջ տարածքում էլ օդային տագնապ է հայտարարվել: Հայտնի է խաղաղ բնակչության շրջանում տուժածների մասին: Թիրախում է եղել նաև երկրի էներգետիկ համակարգը: