Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անկարայում ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ Մայք Ռոջերսին, հանձնաժողովի ավագ անդամ Ադամ Սմիթին և նրան ուղեկցող քաղաքական գործիչներին։
Պատվիրակությանն ընդունելու է նաև Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, իսկ հանդիպման ընթացքում քննարկվելու են քրդական ուժերի դեմ պայքարը, F-16 կործանիչների մատակարարումը և դրանց արդիականացման գործընթացը։