Երևանում կհիմնվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիա: Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ Երևանում կստեղծվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիա, որն իր տեսակով կլինի Հայաստանում առաջինն ու միակը: Ակադեմիան կգործի նախկին «Կանազ» մշակույթի տան շենքում: Նորագույն տեխնիկական միջոցներով ու ենթակառուցվածքներով հագեցած, ժամանակակից ու միջազգային պահանջներին համապատասխան կրթամշակութային նոր հաստատությունը, վստահաբար, ակտիվ դերակատարություն է ստանձնելու մեր համայնքի և մեր պատանիների մշակութային կրթության և գեղագիտական դաստիարակության գործում»,- նշել է նա:
Մանրամասները` Վահե Դավթյանի ռեպորտաժում: