2022 թվականին մեկնարկած կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման անվճար սքրինինգային փորձարարական ծրագիրը շարունակվում է: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ծրագրի նպատակն է բնակչության 50-75 տարիքային խմբում կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելումը և վաղ հայտնաբերումը:
Կոլոռեկտալ (հաստաղու, ուղիղ աղու, սիգմայաձև աղու և հետանցքի) քաղցկեղը մեծահասակների շրջանում ամենահաճախ հանդիպող չարորակ նորագոյացություններից է, հատկապես շատ են հիվանդության ուշ փուլում հայտնաբերված դեպքերը:
Հիվանդության վաղ հայտնաբերման նպատակով մի քանի բուժհաստատությունում իրականացվում է Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը` հավաքագրված 50-75 տարիքային խմբում ընդգրկված և պատահականության սկզբունքով ընտրված բնակչության շրջանում:
2024 թվականից ծրագիրն ընդլայնվել և իրականացվում է ոչ միայն
-
ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում,
-
Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայում»,
այլև`
-
Երևանի քաղաքապետարանի «Արաբկիր առողջության կենտրոնում»,
-
Երևանի քաղաքապետարանի «Ավան» առողջության կենտրոնում,
-
Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայում,
-
Գյումրու Ն.Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայում:
Ծրագիրը նախատեսված է իրականացնել մինչև 2026 թվականը: