Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է մարզպետարանների առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետերի, պոլիկլինիկաների, ինչպես նաև գյուղական ամբուլատորիաների տնօրենների հետ:
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ քննարկվել են էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը, ծագող խնդիրները, առաջ քաշվել դրանց օպերատիվ լուծում տալու ուղիները:
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև իմունականխարգելման ամբողջ տեղեկատվությունը թվային դարձնելու ընթացակարգը` նպատակ ունենալով քայլ առ քայլ հասնելու առողջապահական համակարգի ամբողջական թվայնացման: