Միլլերն անդրադարձել է նաև «Կրոկուս սիթի հոլում» մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությանը, որի հետևանքով, վերջին տվյալով, 143 մարդ է զոհվել: Հիշեցնենք, որ հարձակումը կազմակերպելու համար Մոսկվան մեղադրում է Կիևին: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը տեղեկացրել է, որ Վաշինգտոնը մարտի 7-ին նախազգուշացում է ուղարկել Մոսկվային մարդաշատ վայրերում ահաբեկչական սպառնալիքի մասին։
«Կարծում եմ՝ ՌԴ կառավարությունը քարոզչությամբ և ապատեղեկատվությամբ է զբաղվում։ Նրանք փորձում են օգտագործել այս ողբերգական ահաբեկչությունը՝ արդարացնելու իրենց ագրեսիան Ուկրաինայում»,- ասել է Միլլերը։
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին էլ «Կրոկուսի» ահաբեկչությանը ներգրավվածության համար Կիևին ներկայացվող մեղադրանքները անհեթեթություն է որակել: Տեղի ունեցածի պատասխանատվությունը, նրա խոսքով, կրում է «Իսլամական պետությունը»:
«Միացյալ Նահանգները փորձել է օգնել կանխել ահաբեկչությունը, և Կրեմլը գիտի դա», - հավելել է Քիրբին:
Մանրամասները՝ ռեպորտաժում: