Տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու փոխարեն՝ Ֆրանսիան զենք ու զինամթերք է մատակարարում Հայաստանին՝ հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը։
Բաքուն կրկին մեղադրել է Փարիզին և Ադրբեջանի կայունությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգներ է տեսնում: Նագիևը նշել է. «Փարիզը միջնորդական առաքելություն է ստանձնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, սակայն իրականում միակողմանի դիրքորոշմամբ երկար տարիներ հովանավորել է Հայաստանին և լիարժեք աջակցություն ցուցաբերել»:
Բաքուն Փարիզին մեղադրել է նաև լրտեսական ցանցեր ստեղծելու համար՝ Ադրբեջանի ազգային անվտանգությանը վնասելու նպատակով։