«Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» միջազգային գիտաժողովը միավորել է երկու տասնյակից ավելի գիտնականների: Գիտաժողովի նպատակն է նոր ելքեր ու հայեցակարգեր գտնել աշխարհաքաղաքական բարդ ժամանակներում մեր երկրի դերի կարևորման առումով: Մասնակիցներին ներկայացվել է նաև կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի նպատակն է բացել տարածաշրջանային հաղորդակցությունները:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: